Թեթև աղցան խնձորով և մոցարելլայով

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստում ենք շատ պարզ, բայց համեղ աղցան, որը կատարյալ է ինչպես ամենօրյա ընթրիքի, այնպես էլ տոնական սեղանի համար:

Բացի այդ՝ այս աղցանը լի է վիտամիններով և շատ հարմար է, նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին ☺️

 

Բաղադրիչները`

Խնձոր – 1 հատ

Պրաս սոխ (վաճառվում է սուպերմարկետներում) – կեսը

Ռուկոլա – 100 գր.

Հազար – 100 գր.

Մոցարելլա – 50 գր.

Ընկույզ – 50 գր.

Ձիթայուղ – 3 ճ. գդ.

Կիտրոնի հյութ – 2 ճ. գդ.

Մեղր – 1 ճ. գդ.

Բալզամիկ քացախ – 1 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

Համեմ կամ մաղադանոս

 

Թեթև աղցան խնձորով և մոցարելլայով

Պատրաստման եղանակը

Լվանում ենք ռուկոլան և հազարը, չորացնում և մեծ կտորներով պոկում: Պրասը կտրատում ենք բարակ օղակների, իսկ պանիրը՝ շերտերի:

Ընկույզը տապակում ենք չոր թավայի մեջ, կարող ենք մանրացնել կամ ամոբղջական կտորներով թողնել:

Մաքրում ենք խնձորը, կտրատում բարակ շերտերի և վրան կիտրոնի հյութ ցողում:

Սոուսի համար խառնում ենք մեղրը, ձիթայուղը, բալզամիկ քացախը, աղն ու սև պղպեղը և լավ խառնում:

Ստացված սոուսը լցնում ենք կանաչու, պրաս սոխի և խնձորի վրա, խառնում և այդպես թողնում 10 րոպե:

Պատրաստի աղցանը լցնում ենք ափսեի մեջ, զարդարում մոցարելլայով, ընկույզով և մաղադանոսով:

Ահա և վերջ, համեղ աղցանը պատրաստ է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ