Սաղմոնի թարթար

Ողջույն ընկերներ

Պատրաստում ենք ֆրասիական խոհանոցի նրբաճաշակ ուտեստներից մեկը՝ սաղմոնի թարթար:

Պետք չէ վախենալ. որևէ բարդ բան չկա ☺️

Այսօր թարթարը բավականին տարածված և սովորական դարձած ուտեստ է, որը մատուցվում է ոչ միայն թանկ ռեստորաններում, այլև՝ սրճարաններում:

Իսկական թարթար կարելի է պատրաստել և տանը, ինչը մենք այսօր կանենք:

ԲԱՅՑ. լավ թարթար պատրաստելու հիմանական նախապայմանը որակյալ թարմ ձուկն է:

Բարեբախտաբար, թարմ սաղմոն այժմ կարելի է գնել սուպերմարկետներից և մասնագիտացված ձկան խանութներից:

 

Եվ այսպես, սկսենք

Բաղադրիչները՝

 

Սաղմոն – 300 գր.

Կարմիր սոխ – 1 փոքր գլուխ

Կապար (Каперсы) – 1 լիքը ճ. գդ.

Լայմի հյութ – 1 ճ. գդ.

Վուստերյան սոուս (պարտադիր չէ) – 1 թ. գդ.

Ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.

Թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղ՝ ըստ ճաշակի

 

Սաղմոնի թարթար

Պատրաստման եղանակը

Թարմ ձուկը կտրատում ենք մոտավոր 5 մմ խորանարդների:

Շատ մանր կտրատում ենք սոխն ու կապարը և անձեռոցիկով հեռացնում կապարի ավելորդ հյութը և լցնում դրանք կտրատված ձկան վրա:

Ըստ ճաշակի համեմում աղով և պղպեղով, ավելացնում ենք վուստերյան սոուսը, լայմի հյութն ու ձիթապտղի յուղը:

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ Տոբասկո սոուս: Ինքս միշտ ավելացնում եմ. այն հաճելի կծվություն է տալիս:

Այս անգամ ես թարթարը մատուցեցի մանգոյի սալսայով:

Դրա համար մանր կտրատում ենք հասած հյութեղ մանգոն, ավելացնում 1 մանր կտրատված չիլի պղպեղ և մանր կտրատված անանուխի թարմ տերևներ:

Համեմում ենք աղով և ձիթապտղի յուղով:

Եթե մանգոն քացր չէ, կարող եք ավելացնել 1 թ. գդ. շաքարի փոշի:

Բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ