Պաքսիմատով սմբուկներ յոգուրտային սոուսով

Ինչպես մի քանի անգամ արդեն ասել եմ, սմբուկն իմ ամենասիրելի բանջարեղենն է, այդ պատճառով էլ ես անընդհատ նորանոր բաղադրատոմսեր եմ փնտրում այս հրաշալի բանջարեղենով նոր ուտեստներ պատրաստելու համար:

Բացի այդ, եկեք չմոռանանք այս պրոդուկտի օգտակար հատկությունների մասին, չէ որ այն անչափ հարուստ է վիտամիններով հանքանյութերով և հակաօքսիդանտներով:

Այսօր կկիսվեմ իմ կարծիքով շատ հետաքրքիր բաղադրատոմսով. պաքսիմատով տապակած սմբուկներ, որոնք մատուցվում են յոգուրտային սոուսով:

 

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադիրչները՝

Սմբուկ – 3 հատ

Ձու – 2 հատ

Ալյուր – 5-6 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պաքսիմատ – 200 գր.

Քերած պարմեզան – 2 ճ. գդ.

Բուսայուղ՝ տապակելու համար

 

Սոուսի համար

Բնական յոգուրտ՝ առանց հավելումների – 200 գր.

Թթվասեր – 2 ճ. գդ.

Չորացրած անանուխ – 1 թ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – ½ թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Պաքսիմատով սմբուկներ յոգուրտային սոուսով

Պատրաստման եղանակը

Լվանում ենք սմբուկները, շարում կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր ավելացնում և դնում խաշվելու՝ 8 րոպե:

Խաշվելու ընթացքում շրջեք սմբուկները, որպեսզի դրանք բոլոր կողմերից հավասարաչափ եփվեն:

Ինչից հետո սբուկները դնում ենք շատ սառը ջրի մեջ՝ մի քանի րոպեով:

Կտրում ենք պոչերն ու զգուշությամբ մաքրում կեղևը. Այն շատ հեշտ է դուրս գալիս:

Մաքրած սմբուկները կտրատում ենք 4 մասի՝ երկայնքով և լայնությամբ:

Համեմում ենք աղով և պղպեղով:

Պատրաստում ենք 3 խորը աման: Մեկի մեջ հարում ենք ձուն, մյուսի մեջ լցնում ալյուրը, երրորդի մեջ՝ պաքսիմատն ու պարմեզանը:

Սմբուկների կտորները սկզբում թաթախում ենք ալյուրի, այնուհետև ձվի և պաքսիմատի մեջ:

Ձիթայուղի մեջ տապակում ենք սմբուկը՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Պատրաստի սմբուկները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:

Պատրաստում ենք սոուսը, ի դեպ ասեմ, որ կարող եք օգտագործել ցանկացած նախընտրելի սոուս, կետչում կամ պարզապես մայոնեզ:

Խառնում ենք յոգուրտն ու թթվասերը:

Ավելացնում ենք աղ, կարմիր պղպեղ և չորացրած անանուխ:

Ահա և վերջ, կարող ենք մատուցել

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ