Նուշ՝ բովված դարչինով կարամելի մեջ

Ողջույն ընկերներ

Կարամելիզացված նուշ՝ շատ համեղ և քաղցրաբույր անուշեղեն, որն ինչպես հեշտ և արագ պատրաստվում է, այդպես էլ մի ակնթարթում անհետանում սեղանից:

Վստահաբար այս`թեկուզ և բարձր կալորիականությամբ անուշեղենն ավելի օգտակար է, քան ցանկացած կոնֆետ:

 

Բաղադրիչները՝

Նուշ – 300 գր

Շաքարավազ – 180 գր

Ջուր – 50 մլ

Դարչին – 1/3 թ. գդ.

 

Նուշ՝ բովված դարչինով կարամելի մեջ

Պատրաստման եղանակը

Մեծ տապակի մեջ խառնում ենք շաքարավազը, դարչինն ու ջուրը և դնում ենք տապակը միջին կրակին՝ մինչև շաքարավազը կլուծվի:

Ավելացնում ենք նուշն ու փայտե գդալով անընդhատ խառնում այնպես, որ նուշը բոլոր կողմերից թաթախվի օշարակի մեջ:

Շարունակում ենք բովել այնքան, մինչև ջուրն ամբողջույթամբ կգոլորշիանա, իսկ նուշը կպատվի շաքարով:

Ցածրացնում ենք կրակը և շարունակում խառնել, մինչև շաքարավազը կհալվի, այսինքն՝ կկարամելիզացվի: Խառնելու ընթացքում աշխատում ենք հատիկներն առանձնացնել:

Հենց նուշը կպատվի կարամելով, այսինքն՝ կդառնա փայլուն և շագանակագույն, անջատում ենք կրակը:

Նուշը լցնում ենք պերգամենտի վրա, առանձնացնում հատիկներն ու թողնում, որ սառչի:

Ճիշտ նույն կերպ կարելի է պատրաստել ընդեղենի ցանկացած տեսակ՝ օրինակ պնդուկ կամ ընկույզ:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ