

Կոզինախ. պարզ,արագ և շաա՜տ համեղ
Կոզինախ
Ողջույն ընկերներ
Շարունակում ենք պասային բաղադրատոմսերի շարքը:
Ասեմ՝ պասը պասով,սակայն երբեմն ահավոր քաղցրի պահանջ ես զգում,իսկ շատ բան չի կարելի. Օրինակ՝ բացառված է գրեթե ամբողջ թխվածքեղենը՝ կաթի,կարագի և հավկիթի պատճառով:
Նաև չի թույլատրվում ուտել ժելե, եթե այն պատրաստված է ժելատինից, որովհետև ժելատինը կենդանական ծագում ունի:
Բայց, բարեբախտաբար, ժելատինը կարելի է փոխարինել ագար-ագարով, ինչը ստանում են ծովի մամուռից: Բացառվում են նաև տարբեր թխվածքաբլիթեր, զեֆիր,կոնֆետներ՝ բացի սև բնական շոկոլադից առանց հավելումների:
Բայց, չնայած այս ամենին, նաև պահքիի ժամանակ կարելի է վայելել տարբեր համեղություններ: Դրանցից մեկի բաղադրատոմսով էլ ես այսօր կկիսվեմ ձեզ հետ:
Կպատրաստենք կոզինախ: Դա պարզ,արագ և շաա՜տ համեղ է:
Բաղադրությունը՝
Ընկույզ - 130 գր.
Նուշ - 120 գր.
Պնդուկ - 100 գր.
Մեղր - 100 գր.
Շաքարավազ - 50 գր.
Պատրաստման եղանակը.
Ընկուզեղենը խոշոր կտրատում ենք՝ ինչպես ցույց է տրված նկարում:
Տաքացնում ենք թավան և թեթև տապակում ընկուզեղենը՝ անընդհատ խառնելով 5-6 րոպե:
Տեխափոխում ենք այլ ափսեի մեջ: Այդ նույն թավայի մեջ դնում ենք մեղրն ու շաքարավազը և խառնելով թաքացնում՝ մինչ շաքարավազի լուծվելը:
Ընկուզեղենը լցնում ենք այս զանգվածի մեջ և խառնելով տապակում 2-3 րոպե:
Կոզինախ
Սեղանին դնում ենք պերգամենտի կտոր, քսում ենք բարակ շերտով ձեթ և վրան լցնում ընկուզային զանգվածը: Այնուհետև՝ ձեռքերը թրջում ենք սառը ջրի տակ և ձևավորում ենք ուղղանկյուն՝ 6-7 մմ հաստությամբ:
Թողնում ենք սառչի սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ, կամ տեղափոխում ենք սառնարան՝ այդպես արագ կլինի:
Ահա և վերջ. կտրատում ենք կոզինախը և մատուցում:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Հ.Գ. Պահեք կոզինախը պերգամենտով փաթաթված
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected