

«Կոստանյոլե». իտալական փքաբլիթներ (պոնչիկներ)՝ ռիկոտայով և նարնջով
«Կոստանյոլե». իտալական փքաբլիթներ (պոնչիկներ)՝ ռիկոտայով և նարնջով
Ողջույն ընկերներ
Այսօր պատրաստում ենք իտալական հայտնի փքաբլիթներ՝ կաստանյոլե: Սա ավանդական քաղցրավենիք է, որը սովորաբար պատրաստում են Կառնավալի օրերին՝ Մեծ Պահքից առաջ:
Այս բաղադրատոմսը հանգստայն օրերի նախաճաշի հիանալի տարբերակ է: Ընդամենը 15 րոպե, և համեղ բույրի վրա ամբողջ ընտանիքը կհավաքվի խոհանոցում:
Ի դեպ, ես խորհուրդ չեմ տա ռիկոտան փոխարինել կաթնաշոռով, քանի որ ինքն իրենով ռիկոտան շատ յուրահատուկ պրոդուկտ է. նուրբ, կրեմային, բացարձակապես ոչ թթվաշ և հիանալի է ինչպես տարբեր աղանդերներ պատրաստելու, այնպես էլ խմորի մեջ օգտագործելու համար:
Եվ այսպես, մեզ հարկավոր է.
Բաղադրիչները՝
Ալյուր – 350 գր
Ռիկոտա -250 գր
Շաքարավազ – 100 գր
Ձու – 1 հատ
Փխրեցուցիչ – 1 թ. գդ.
Աղ - մեկ պտղունց
Մեկ նարնջի ցեդրա
Թարմ քամած նարնջի հյութ – 80 մլ
Բուսայուղ ՝ տապակելու համար
«Կոստանյոլե». իտալական փքաբլիթներ (պոնչիկներ)՝ ռիկոտայով և նարնջով
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին մանր քերիչով անցկացնում ենք նարնջի ցեդրան, ապա քամում հյութը:
Թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք ռիկոտան, ձուն, շաքարավազը, աղը, փխրեցուցիչը, ցեդրան և նարնջի հյութը:
Խառնում ենք փայտե գդալով, այնուհետև ձեռքերով խմորը հունցում ենք ալյուր շաղ տված աշխատանքային սեղանի վրա:
Կաթսայի կամ թավայի մեջ մեծ քանակությամբ բուսայուղ ենք լցնում (մոտ կես լիտր) և դնում միջին կրակին:
Մինչ ձեթը կտաքանա, խմորից կլորակներ ենք ձևավորում:
Դրանք տապակում ենք մինչ ոսկեգույն դառնալը:
Պատրաստի փխաբլիթները դնում ենք թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար:
Դրանք, ցանկության դեպքում, կարող ենք շաքարավազի մեջ թավալել կամ պարզապես վրաները շաքարի փոշի շաղ տալ:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected