Կարտոֆիլի նագեթներ

Ողջույն, ընկերներ

Այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք մի ուտեստ, որի բաղադրատոմսը պատահաբար լսել եմ խոհարարական հաղորդումներից մեկում, արդեն չեմ էլ հիշում՝ ո՞րում ☺️

Ուտեստն ինձ այնպես հետաքրքրեց իր պարզությամբ և անսովորությամբ, որ ես անմիջապես պատրաստեցի այն: Իսկ այն անսովոր է նրանով, որ դուք պատրաստում եք եփովի խմոր ինչպես էկլերի համար, բայց ավելացնելով կարտոֆիլի խյուս:

Լավ, երկար չտանջեմ ձեզ, սկսենք

Բաղադրիչները՝

կարտոֆիլի նագեթներ, նագեթսներ, նագետներ, nagets, нагетсы Կարտոֆիլի նագեթներ - բաղադրատոմսը

   

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել կաթն ու ջուրը և դնել կրակին: Համեմել աղով, ավելացնել կարագը: Եռալուն պես վերցնել կրակի վրայից և ավելացնել ալյուրը, չիլի պղպեղը, լավ խառնել փայտյա գդալով և նորից դնել ցածր կրակի վրա:

Կրակի վրա Խառնել մեկ ու կես րոպե՝ այսպես ասած եփել խմորը: Հանել կրակի վրայից, ավելացնել 2 ձու և լավ խառնել:

Այստեղ կիսվեմ իմ գաղտնիքով. ձուն ես նախօրոք կոտրում եմ առանձին ափսեի մեջ և վենչիկով հարում, որպեսզի սպիտակուցն ու դեղնուցը լավ միախառնվեն:

 

Կարտոֆիլի նագեթներ

Հետո պետք է ավելացնել կարտոֆիլի խյուսը:

Իմիջայլոց այն կարելի է նախապես պատրաստել մեկ-երկու օր առաջ: Կամ, օրինակ, եթե նախորդ օրվա ընթրիքից մնացած կարտոֆիլի խյուս ունեք, սա հինալաի տարբերակ է այն օգտագործելու ☺️

Խմորը պետք է լցնել պարկիմեջ (кондитерский мешок):

Տաքացնել, շիկացնել բուսայուղը կաթսայի մեջ. այսինքն՝ ֆրիտյուր անե: Կարող եք ֆրիտյուրնիցայի մեջ տապակել, եթե ունեք: Հենց յուղի մեջ պարկից պետք է ճզմել խմորը՝ 2-3 սմ չափսով:

Տապակել մինչև ոսկեգույն դառնալը, այնուհետև դնել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:

Ահա և վերջ: Կարող եք մատուցել ցանկացած սոուսով, թթվասերով, կետչուպով:

Իմ սառնարանում դեռ Մարինարա սոուս է մնացել, կարտոֆիլի նագեթները ես հենց դրա հետ էլ կմատուցեմ:

Բարի ախորժակ

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ