Կարպաչո բազուկից

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստելու ենք կարպաչո բազուկից. շատ պարզ, բայց նրբաճաշակ նախուտեստ, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան:

Եվ այսպես, մեզ պետք է.

Կարպաչո բազուկից, բազուկ, բողկ, կաչպաչո բազուկով Կարպաչո բազուկից - բաղադրատոմսը  

Պատրաստման եղանակը.

Ջեռոցը տաքացրեք 180° աստիճան, բազուկը փաթաթեք ֆոլգայով և խորովեք 30 րոպե:

Բազուկը կարելի է և խաշել, բայց խորովելու դեպքում նրա գույնն ու օգտակար հատկություններն ավելի լավ են պահպանվում:

Հատուկ սլայսերի՝ «Մանդոլինա» քերիչի օգնությամբ (տեսեք նկարը) կամ սուր դանակով բազուկը և բողկը կտրատում ենք շատ բարակ շերտերի:

բազուկ, քերիչ, սլայսեր  

Բազուկի վրա ավելացրեք ավելացրեք մի փոքր ձիթայուղ և լիմոնի հյութը: Թողեք այդպես մի փոքր մարինացվի:

Կարպաչո բազուկից

Պատրաստում ենք մանանեխա-մեղրային սոուսը.

Բլենդերի մեջ լցրեք սառը ձիթայուղը, մեղրն ու մանանեխը և հարեք 30 վայրկյան՝ մինչև կստացվի մայոնեզի կոնսիստենցիայի խյուս: Վերջում ավելացրեք լիմոնի հյութը:

Ափսեի մեջ շարեք բազուկը: Վրան մի փոքր քսեք պատրաստած սոուսից, Կենտրոնում դրեք բողկն ու ապանախի կամ ռուկոլայի տերևները:

Վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և վերջում լցրեք մնացած սոուսը:

 

Վուալյա և բարի ախորժակ ☺️

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Եթե ցանկանում ենք բազուկից համեղ և շատ պիկանտ նաւոտեստ պատրաստեք, անցեք հղումով:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում