

Հավի Նագեթներ՝ Բեկոնով և Մոցարելլա Պանրով
Հավի Նագեթներ՝ Բեկոնով և Մոցարելլա Պանրով
Պատրաստման եղանակը՝
Ձեռոցը տաքացնել մինչև 200°C / 400°F:
2 կողմից համեմել հավի կրծքամսերը աղով և պղպեղով, այնուհետև ջեռոցում տապակել 30-35 րոպեի ընթացքում՝ մինչև պատրաստ լինելը:
Պատրաստի կրծքամիսը մանրացնել, փշրել. հանգիստ սա կարող եք անել ձեռքով:
Ավելացնել ձուն, ալյուրը, բեկոնը, սխտորի փոշին, ռոզմարինը, մոցարելլա պանիրն ու աղը: Ամբողջը լավ խառնել՝ մինչև միատարր զանգված ստանալը:
Հավի Նագեթներ՝ Բեկոնով և Մոցարելլա Պանրով
Տապակը բուսայուղով տաքացնել մինչև 180°C / 350°F:
Ձեռքերը պարբերաբար թրջել և ստացված զանգվածից միանման գնդիկներ ստանալ: Գնդիկները թաթախել պաքսիմատի մեջ, ասեմ ավելին՝ եթե տանն ունեք պարմեզան և եթե իհարկե սիրում եք այդ պանրի համը, կարող եք 1-2 ճ. գդալ մանր քերած պարմեզան ավելացնել պաքսիմատին. սա պարտադիր պայման չէ:
Նագեթները տապակել տաք բուսայուղի մեջ (ֆրիտյուրի նման) 2-3 րոպե կամ մինչև դրանք կդառնան ոսկեգույն:
Այնուհետև պատրաստի նագեթները դնել թղթից սրբիչի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:
Ձեզ մնում է սա պատրաստել և արագ ուտել. իմ ընտանիքում սրանք վերջանում են վայրկյանական:
Բարի ախորժակ
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected