Համեղ մարինադացված լոլիկներ՝ ստերիլիզացմամբ

Ողջույն ընկերներ

Պահածոյացման սեզոնը եռում է, և բոլոր հայ տնային տնտեսուհիները, թևերը քշտած, անցնում են գործի: Հենց դրա համար էլ այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել մարինադացված լոլիկների՝ իմ կողմից շատ սիրելի համեղ և հետաքրքիր բաղադրատոմսով:

Պահածոյացման համար ամենաշատը համապատասխանում են սալորաձև սորտի (այսինքն՝ երկարավուն) լոլիկները: Դրանք պետք է լինեն ձիգ՝ ոչ փափուկ, մակերեսի վրա չպետք է լինի փչացած, փտած որևէ կետ. այդպիսի մեկ լոլիկը կարող է փչացնել ամբողջ բանկան:

 

Եվ այսպես, անցնենք գործի.

 

Բաղադրիչները (մեկ լիտրանոց բանկայի համար)՝

Լոլիկ

Խոշոր աղ – 2 թ. գդ. (թափ տված)

Շաքարավազ – 2 ճ. գդ.

Քացախի էսենցիա – 1 թ. գդ.

Բուսայուղ – 1 ճ. գդ.

Սխտոր – 2 պճեղ

Սոխ – 0.5 – 1 հատ (ըստ ճաշակի)

Հատիկավոր սև պղպեղ – 10-12 հատ

Ռեհան, մաղադանոս

Չիլի պղպեղ՝ ըստ ցանկության

 

Համեղ մարինադացված լոլիկներ՝ ստերիլիզացմամբ

Պատրաստման եղանակը

Նախ և առաջ լվանում ենք բանկաները, եռացրած ջրով ցողում և մի կողմ դնում: Կափարիչները եռացնում ենք 10-15 րոպեի ընթացքում:

Իսկ հիմա պատրաստենք բոլոր բաղադրիչները:

Լվանում ենք լոլիկները, հեռացնում պոչիկներն ու կիսում երկու հավասար մասի: Սոխը կտրատում ենք կիսալուսնաձև, սխտորը՝ շերտերով, իսկ կանաչին՝ խոշոր:

Բանկայի հատակին շարում ենք սխտորը, լցնում պղպեղի հատիկները և մինչև բանկայի կեսը խիտ դասավորում ենք լոլիկները՝ դրանք հերթագայելով սոխի հետ:

Այնուհետև լցնում ենք 2 լիքը ճ. գդ. կտրատված ռեհանն ու մաղադանոսը, աղը, շաքարավազն ու բուսայուղը՝ յուրաքանչյուր բանկայի մեջ այնքան, որքան նշված է  բաղադիրչների մեջ: Ու քանի որ ես կծվի մեծ սիրահար եմ, ավելացնում եմ նաև չիլի պղպեղի փոքրիկ պատիճ:

Շարունակում ենք բանկայի մեջ մինչև վերջ դասավորել լոլիկն ու սոխը, բայց այնպես, որ լիլիկը հանկարծ դուրս չգա բանկայի եզրերից:

Երբ այս նույնն անում ենք մնացած բոլոր բանկաների հետ, դրանց մեջ եռման ջուր ենք լցնում ու ծածկում ենք ստերիլ կափարիչով (չենք փակում, պարզապես կափարիչը դնում ենք վրան):

Համեղ մարինադացված լոլիկներ՝ ստերիլիզացմամբ

Մեծ կաթսայի հատակին ծալված սրբիչ ենք դնում և շարում բանկաները: Կաթսայի մեջ մինչև բանկաների ուսերը տաք ջուր ենք լցնում (ոչ եռման) և դնում ենք միջին կրակին: Կաթսայի միջի ջուրը եռալուց հետո ստերլիզացնում ենք 20 րոպե:

Մարինադացված լոլիկ, լոլիկի պահածո, պահածոյացված լոլիկ, մարինադացված լոլիկներ, լոլիկի մարինադ, marinadacvats lolikner, marinadacvats lolik, loliki pahatso, պահածո, pahatsoyacvats loliker, loliki marinad, marinad, մարինադ, մառինադ, xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum, կիսվիր, կիսվիր.ամ, kisvir.am

Այնուհետև հանում ենք բանկաները, դրանցից յուրաքանչյուրին մեկական գդալ քացախի էսենցիա ենք ավելացնում և զակատ անում:

Բանկաները շուռ ենք տալիս գլխի վրա, լավ փաթաում ենք պլեդով կամ մեծ սրբիչով և թողնում, որ ամբողջությամբ սառչեն:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ