Տորթ էսկիմո

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ զարմանալի համեղ տորթի՝ Էսկիմոյի բաղադրատոմսով:

Առաջին հայացքից այն կարող է բարդ թվալ, քանի որ նկարագրությունը երկար է, բայց հավատացեք՝ դա ամենևին էլ այդպես չէ:

Անպայման պատրաստեք, և ես համոզված եմ, որ այն կդառնա ձեր ֆավորիտը:

Եվ այսպես, մեզ անհարժեշտ է.

Բաղադրությունը

Բիսկվիթի համար

Ձվի սպիտակուց – 7 հատ

Շաքարավազ – 180 գր.

Ալյուր – 4 ճ. գդ.

Կակաոյի փոշի – 3 ճ. գդ.

Ընկույզ – 100 գր.

Տորթ էսկիմո

Կրեմի համար

Ձվի դեղնուց – 7 հատ

Շաքարավազ – 180 գր.

Կաթ – 450 մլ

Ալյուր – 3 ճ. գդ.

Եգիպտացորենի օսլա – 2 ճ. գդ.

Կարագ – 200 գր.

Վանիլին – ¼ թ. գդ.

Գանաշի համար

Սև շոկոլադ – 100 գր.

Կաթ կամ սերուցք – 50 մլ

Կարագ – 20 գր.

 

Տորթ էսկիմո

Պատրաստման եղանակը

Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից: Դեղնուցները դեռ մի կողմ ենք  դնում. դրանք հետո են մեզ պետք գալու:

Հարում ենք սպիտակուցները մի պտղունց աղով՝ ստանալով փքուն փրփուր, աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և շարունակում հարել՝ մինչ կստանանք կոշտ գագաթներ: Երկու անգամով ավելացնում ենք մաղով ացկացրած ալյուրն ու կակաոն, զգուշորեն խառնում ենք սիլիկոնե գդալով կամ վենչիկով:

Վերջում ավելացնում ենք մանրացված ընկույզը և նորից թեթև խառնում:

22սմ կամ 24 սմ տրամագծով ֆորման ծածկում ենք պերգամենտով, հատակին և կողքերին վրձնով բուսայուղ ենք քսում, լցնում ենք խմորն ու այն տեղափոխում 180 °С տաքացրած ջեռոցը՝ 20 րոպեով:

 Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով. այն պետք է խմորից չոր դուրս գա:

Թողնում ենք բիսկվիթը, որ սառչի և անցնում ենք կրեմի պատրաստմանը:

Կաթը դնում ենք կրակին և գոլացնում այն:

Վենչիկով հարում ենք դեղնուցները, շաքարավազն ու մի պտղունց աղը, ավելացնում ենք ալյուրն ու օսլան, խառնում ՝ ստանալով միատարր զանգված, այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք տաք կաթը՝ զուգահեռ շարունակելով հարել:

Ստացված զանգվածը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին: Անընդհատ խառնում ենք եփովի կրեմը՝ մինչ այն կպնդանա:

Հետևեք, որպեսզի կրեմը չվառվի, այլապես այն ձեռք չբերի վառված հոտ և տհաճ գնդիկներ. այդպես կրեմն այլևս չի լինի նուրբ և միատարր:

Անջատում ենք կրակը, ավելացնում վանիլինն ու թողնում որ կրեմը լրիվ սառչի:

Հարիչով հարում ենք փափկած կարագը մինչ այն կսպիտակի, ինչից հետո գդալ-գդալ ավելացնում ենք եփած կրեմը՝ շարունակելով հարել:

Տորթը հավաքելու համար շատ հարմար է օգտագործել ֆորմայի հանովի օղակը, որի մեջ էլ հենց թխել էինք բիսկվիթը:

Ես բորտի մեջ դնում եմ անհրաժեշտ չափսի պերգամենտ և եզրերն ամրացնում սկոտչով: 

էսկիմո, տորթ, տորթ էսկիմո, քաղցր, դեսերտ, աղանդեռ, աղանդեր, eskimo, escimo, tort eskimo, tort escimo, эскимо Տորթ էսկիմո

 

Իդելական տարբերակով պետք է օգտագործել ացետատ թաղանթ, բայց, ցավոք, ես դրանք չկարողացա գտնել:

Տորթը հավաքելիս օղակում թաղանթի օգտագործումը շատ հաջող լուծում է: Այն թույլ է տալիս ստանալ կատարյալ հարթ կողքեր, ինչպես նաև դրա օգնությամբ կարող եք տորթը «կառուցել» ցանկալի բարձրությամբ:

Օղակի մեջ դնում ենք բիսկվիթը, վրան լցնում ամբողջ կրեմը, հարթեցնում մակերեսը և դնում սառնարանը՝ մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր:

Վերջ, մնաց տորթը ծածկենք գանաշով

Տաքացնում ենք կաթը, հանում կրակից, կաթի մեջ հալեցնում շոկոլադը, ավելացնում կարագը, խառնում և գանաշը լցնում տորթի վրա:

Տորթը կրկին դնում ենք սառնարանը՝ մինչ գանաշի պնդանալը:

Վուալյա, հիանալի տորթը պատրաստ է, կարող եք վայելել:

Ամենայն բարիք և բարի ախորժակ

Տորթ էսկիմո


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ