Ձու Օրսինի  հացի տապակած կտորների վրա

Ողջույն ընկերներ

Այսօր առաջարկում եմ սովորական հավկիթի շատ նրբաճաշակ բաղադրատոմս՝ ձու Օրսինի կամ «Ազնվականի նախաճաշ»:

Հայտնի չէ, թե որտեղից է առաջացել Օրսինի անունը:

Ենթադրաբար դա այն կոմսի ազգանունն է, ով բաղադրատոմսը հանձնել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեին, ով ոչ միայն հիանալի ստեղծագործող էր, այլև հրաշալի գուրման և իր տետրում գրի էր առնում տարբեր բաղադրատոմսեր:

Պատրաստեք այս ուտեստը նախաճաշի համար և ուրախացրեք ձեր ընտանիքին այնպիսի պարզ ուտեստի հետաքրքիր մատուցմամբ, ինչպիսին ձվածեղն է:

 

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրիչները՝ (3 բուտերբրոդի համար)

Ձու – 3 հատ

Շաքարավազ – 1/3 թ. գդ.

Աղ – 1/3 թ. գդ.

Աղացած սև պղպեղ – մեկ պտղունց

Մշկընկույզ – մեկ պտղունց

Հաց – 3 կտոր

Կարագ – 30 գր.

Ձու Օրսինի հացի տապակած կտորների վրա

 

Պատրաստման եղանակը.

Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից: Յուրաքանչյուր դեղնուց դնում ենք առանձին ամանի մեջ:

Սպիտակուցներին ավելացնում ենք աղն ու հարում՝ մինչ առատ փրփրելը: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում հարել՝ մինչ կոշտ գագաթներ ստանալը:

Ձեռոցի տապակի վրա պերգամենտ ենք փռում: Դրա վրա խոհանոցային խոզանակով բուսայուղ ենք քսում: Սպիտակուցային զանգվածը բաժանում ենք 3 հավասար մասի և դրանք լցնում գեղեցիկ, փարթամ կլոր ամպերի տեսքով:

Այս ամպիկներից յուրաքանչյուրի կենտրոնում փոս ենք անում. հենց այստեղ հետո պետք է դնենք դեղնուցները:

 Хетая8яи8 щжащеь, щжащеь, հետաքրքիր ձվածեղ, ձվածեղ, հավկիթ, նախաճաշ, օրսինի, orsini, naxacash, dzvatsex, havkit, орсини, завтрак, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum

Տապակը դնում ենք նախօրոք 180° տաքացրած ջեռոցը՝ 3-4 րոպեով: Այս ընթացքում սպիտակուցները պետք է մի փոքր պնդանան:

Ժամանակը լրանալուն պես տապակը հանում ենք բերում ջեռոցից և փոսերից յուրաքանչյուրի մեջ դնում մեկական դեղնուց:

Վրան ցանում ենք սև պղպեղն ու մշկընկույզը և դնում հետ ջեռոցը՝ 3 րոպեով: Մեզ պետք է, որպեսզի դեղնուցը ծածկվի կեղևով, բայց ներսում թեթև թույլ մնա:

Ձու Օրսինի հացի տապակած կտորների վրա

Հացի կտորները տապակում ենք չոր թավայի մեջ: Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի հաց, որը ձեզ դուր է գալիս:

Հացի վրա կարագ ենք քսում և յուրաքանչյուր հացի կտորի վրա դնում արդեն պատրաստ մեկական Օրսինին: Վրան կարելի է կանաչի կամ քերած պանիր շաղ տալ:

Ընդհանրապես, նման բուտերբրոդներ պատրաստելիս կարելի է զարկ տալ երևակայությանը:

Օրինակ՝ հացի կտորի վրա կարելի է տապակած բեկոն, խոզապուխտ կամ ավոկադոյի բարակ շերտեր դնել և վրան նոր միայն Օրսինին:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ