Ողջույն ընկերներ, այսօր պատրաստելու ենք բեկոնով ռուլետներ. իդեալական թեթև նախուտեստ: Այն համեղ և նրբաճաշակ է և, միևնույն ժամանակ, շատ հեշտ է պատրաստվում:  

Բեկոնով ռուլետներ.

Բաղադրատոմսը՝

 

Ապխտած բեկոն (պրոշուտո կամ խամոն - 8 կտոր

Թթվասեր - 1 թ. գդ.

Այծի փափուկ պանիր - 8 թ. գդ.

Ռուկոլա - 1 կապ

Փոքր վարունգ - 2 հատ

  Հարմարության համար կարող եք Screen անել նկարը☺️

բեկոն, բեկոնով, ռուլետ, ռուլետներ, Becon, бекон Բեկոնով ռուլետներ. բաղադրատոմս

   

Պատրաստման եղանակը՝

 

Այծի պանիրը  տրորում ենք պատառաքաղով՝ միատարր զանգված ստանալու համար և լցնում 1 թ. գդ թթվասեր, որպեսզի կոտրենք պանրի աղիությունը:

Բեկոնի յուրաքանչյուր կտորի եզրին քսում ենք մեկական թ. գդ. այծի պանիրը: Այնուհետև համեմում՝ ըստ ճաշակի: Պանրի վրա դնում ենք ռուկոլան այնպես, որ նրա տերևները բեկոնի երկու կողմերից դուրս գան:  Դնում ենք 2 ական բարակ կտրատված վարունգի ձողիկները:

 

Պինդ, քիպ փաթաթում ենք ռուլետները: Դրանք կարող ենք թողնել ինչպես այսպես, այնպես էլ յուրաքանչյուրը մեջտեղից կտրել և կանգնեցում մատուցման ափսեի վրա:

 

Վերջ, հեշտ և օրիգինալ նախուտեստը պատրաստ է:

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ումԲարի ախորժակ