Բազուկով աղցան

Ողջույն ընկերներ

Այսօր ուզում եմ ձեզ առաջարկել շատ պարզ ու համեղ աղցան՝ մատչելի և հասանելի բաղադրիչներից:

Այն ստացվում է վառ, պիկանտ, իսկ աղցանին համն ու հոտը տալիս է գազարը՝ պատրաստված կորեական ձևով: Վերջինս դուք կարող եք գնել արդեն պատրաստի. վաճառվում է ցանկացած սուպերմարկետում՝ կիսաֆաբրիկատների բաժնում:

Գերազանց բաղադրատոմս է պահք պահողների համար:

Եվ այսպես, մեզ պետք կգա.

 

Բաղադիրչները՝

Բազուկ - 2 հատ մեծ

Կորեական գազար - 300 գր.

Մարինացված շամպինիոններ - 250 գր.

Նեխուրի (քարավուզի) ցողուններ ու տերևներ - 150 գր.

Սոխ - 1 փոքր գլուխ

Սալորաչիր - 6-7 հատ

Բուսայուղ - 3 ճ. գդ.

Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղ՝ ըստ ճաշակի

  Պատրաստման եղանակը  

Խոշոր քերիչով անցկացնում ենք խաշած բազուկը: Այն կարելի է նաև պատրաստել ջեռոցում՝ ֆոլգայի մեջ:

Խառնում ենք բազուկն ու կորեական գազարը:

Կտրատում ենք սոխը մանր խորանարդների ու տապակում բուսայուղի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը և ավելացնում բազուկին ու գազարին:

Ավելացնում ենք սունկը: Դրանք պետք է մեջտեղից կիսել ( եթե խոշոր են, ապա  բաժանեք չորս մասի):

Արագ մարինացված սնկի բաղադրատոմսը տեսնելու համար անցեք հղումով:

Ավելացնում ենք մանր կտրատված քարավուզն ու երկարությամբ կտրատված սալորաչիրը:

Ամբողջը լավ խառնում ենք, համեմում աղով, պղպեղով և վերջ, մեր գունեղ ու թեթև աղցանը պատրաստ է:

Աղցանը գոնե մեկ ժամով դրեք սառնարանում համերը լավ միախառնվեն:

Բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ