Բարի օր, ընկերներ:

Քանի դեռ դրսում շոգ է, իսկական ժամանակն է պատրաստել բազուկից սառը ապուր. ամենատարածված և պարզ ապուրներից մեկը:

Ռուսաստանում այն պատրաստոում են կեֆիրով, իսկ մենք կպատրաստենք մածունով: Ստացվում է օկրոշկա՝ միայն բազուկով, սակայն համը, բնականաբար, բոլորովին ուրիշ է. ավելի հագեցած և մի փոքր քաղցր` բազուկի շնորհիվ:

Բազուկ, ապուր, սառը ապուր, բաղադրատոմս, ճաշ, սառը ճաշ Բազուկից սառը ապուր. բաղադրատոմսը

Պատրաստման եղանակը

Խաշեք ձուն և բազուկը: Ի դեպ, բազուկը կարելի է նաև ջեռոցում եփել. այդպես այն կպահպանի իր համն ու օգտակար նյութերը: Ես ինքս բազուկը փաթաթում եմ ֆոլգայի մեջ և դնում ջեռոցը 200 աստիճանի տակ՝ մոտ 40 րոպե:

Սառեցված ձուն, բազուկն ու վարունգը մաքրեք և քերեք խոշոր քերիչով:

Կաթսայի մեջ լցրեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք կտրատված կանաչին, աղը, սև պղպեղն ու մանանեխը (ըստ ցանկության): Խառնեք:

Կաթսայի մեջ ավելացրեք մածունը, այնուհետև զանգվածը նոսրացնելու, ջրիկացնելու համար՝ սառը եռացրած ջուրը՝ մինչև կստանաք ցանկալի խտությունը: Սովորաբար ես ավելացնում եմ մոտ 2 բաժակ ջուր:

Ապուրը պետք է թողնել սառնարանում մի երկու ժամ:

Բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ