Անուշաբույր նախուտեստներ մսի համար

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կկսիվեմ հրաշալի, անուշաբույր ու շատ պիկանտ երկու նախուտեստի բաղադրատոմսով, որոնք պարզապես կատարյալ հավելում են ցանկացած մսի՝ հատկապես խորովածի համար:

Բացադրիչների քանակը հաշվարկված է 1 լիտր բանկայի համար:

Պարզ, հեշտ և աներևակայելի համեղ:

 

Լոլիկով և սոխով նախուտեստ

Բաղադրիչները

Լոլիկ – 3 հատ

Սոխ – 2 գլուխ

Սխտոր – 4 պճեղ

Բուսայուղ ցանկացած (ինձ մոտ եգիպտացորենի է) – 6 ճ. գդ.

Մեղր – 2 ճ. գդ.

Կիտրոնի հյութ – 5 ճ. գդ.

Աղ – 1 թ. գդ.

Աղացած սև պղպեղ – 0,5 թ. գդ.

Կարմիր աղացած պղպեղ (չիլի) – ¼ թ. գդ.

Պապրիկա (աղացած կարմիր քաղցր պղպեղ) – ½ թ. գդ.

Չորացրած ռեհան – 1 թ. գդ.

 

Անուշաբույր նախուտեստներ մսի համար

 

Պատրաստման եղանակը

Շրջանաձև կտրատում ենք  լոլիկն ու սոխը: Մանրացնում ենք սխտորը:

Բանկայի մեջ դրանք տեղավորում ենք շերտերով. լոլիկ, սոխ, սխտոր:

Անցնենք  մարինադին:

Վերցնում ենք 2 ճ. գդ. մեղրը, եթե այն թանձր է, ապա սկզբում պարզապես հալեցնում ենք, ավելացնում ենք կիտրոնի հյութը, աղը, կծու կարմիր պղպեղը, պապրիկան, սև պղպեղը և չորացրած ռեհանը:

Ամենը լավ խառնում ենք և լցնում լոլիկների վրա:

Փակում ենք կափարիչով: Կարող ենք նաև բանկան վերև-ներքև թափահարել, որպեսզի մարինադն ավելի լավ ներծծվի լոլիկների մեջ, և դնում ենք ամբողջ գիշեր սառնարանում:

Վերջ, գերազանց նախուտեստը պատրաստ է:

 

Անուշաբույր նախուտեստներ մսի համար

Կիտրոնով և սոխով նախուտեստ

Բաղադրիչները

Կիտրոն - 3-4 հատ

Սոխ – 1 գլուխ

Սխտոր - 3 պճեղ

Մաղադանոս – 50 գր.

Թարմ չիլի պղպեղ – 1հատ

Աղ – 3 թ. գդ.

Սև աղացած պղպեղ – 0.5 թ. գդ.

Համեմի աղացած սերմ – 0.5

Բուսայուղ – որքան կգնա

 

Անուշաբույր նախուտեստներ մսի համար

Պատրաստման եղանակը

Լիմոններն ու չիլի պղպեղը կտրատում ենք շրջանաձև, իսկ սոխը՝ կիսաշրջանաձև, մանրացնում ենք սխտորն ու մաղադանոսը:

Թասի մեջ խառնում ենք աղը, սև պղպեղն ու աղացած համեմը:

Բանկայի մեջ շերտերով շարում ենք լիմոնը, սոխը, չիլի պղպեղը, սխտորն ու մաղադանոսը՝ յուրաքանչյուր շարքի վրա ավելացնում ենք համեմունքները:

Բուսական յուղը լցնում ենք բանկայի գրեթե մինչև բերանով, ծածկում կափարիչով և մեկ օրով դնում սառնարանը: Իմիջայլոց այս բուսայուղը կարելի է դատարկել այլ տարայի մեջ և հետագայում օգտագործել ամառային աղցաններում. այն  շատ համեղ և անուշաբույր է:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ