թրենդ 2021-2022

Արդեն մի քանի օրից ձմեռ է։ Վաղուց ժամանակն է պահարանից հանել ձմեռային կոշիկները։

Սակայն եթե պատրաստվում ես գնել նորը և չգիտես, թե որ մոդելներն են ակտուալ, ապա այս հոդվածը հենց քեզ համար է։

Դե ինչ, ի ուրախություն մեզ, նորաձև է հարմարավետությունը։

Անգամ կրունկով մոդելները ձևված են այնպես, որպեսզի լինեն մաքսիմալ հարմարավետ։

Եվ այսպես, առաջիկա 2 րոպեի ընթացքում կկիսվեմ ձմեռային կոշիկների 7 ակտուալ տարբերակով, որոնց պետք է ուշադրություն դարձնել այս սեզոնին։

Ձմեռային կոշիկների ակտուալ մոդելներ. թրենդ 2021-2022

Կոպիտ բոտինկաներԿոպիտ բոտինկաներ. թրենդ 2021-2022

Արդեն որերորդ սեզոնն է այս թրենդը մնում է մեզ հետ։ Եվ սա իզուր չէ, քանի որ այն հարմարավետ է, հետաքրքիր տեսք է ապահովում և կերպարին կարող է տալ «брутальный» տեսք։

Դեռ անցած սեզոնին Prada-ն իր կոպիտ տակացուներով մտավ նորաձևություն և գերեց շատերիս սրտերը։

Իսկ այս սեզոնին նրան հետևելով, շատ նորաձևության տներ վերցրել են այս մոդելն ու ներկայացրել իրենց իզյումինկաներով։ Դրանցից են` Valentino, Burberry, Bottega Venetta, Off-White.

Այս թրենդին որպես նոր մոտեցում է առաջարկում Sportmax-ը` կոպիտ հարթ ուղղանկյուն տակացուով։

Գունային գամմայի ընտրությունը թողնում եմ քեզ։

 

«Քառակուսի քիթ». թրենդ 2021-2022Քառակուսի քիթ, квадратный нос

Այստեղ կամ կոշիկի քիթը շատ լայն է և ընդգծված քառակուսի կամ լայնից դեպի նեղ գնացող և քառակուսի կտրվածքով։

 

 

 

 

թրենդ 2021-2022

պլատֆորմայով բոտինկաներՊլատֆորմա. թրենդ 2021-2022

Բարձր պլատֆորմայով բոտինկաները և բոտիլիոնները, որոնք նորաձև էին դեռ 1970-ականներին, վերադարձել են դիզայներների ներկայիս հավաքածուներ։

Ֆանտաստիկ մոդելներ են առաջարկում Versace-ն, Giambattista Valli-ն, Loewe-ն, Prada-ն, R13 նորաձևության տները։

 

 

Երկարաճիտ կոշիկներ. թրենդ 2021-2022Երկարաճիտ կոշիկներ

Այստեղ միանգամայն ազատ ընտրության հնարավորություն կա։

Ակտուալ են` երկարաճիտ կոշիկներ-գուլպաներ, օրինակ` Prada, սրունքի հատվածում ավելի լայն մոդելները, օրինակ` Fendi, Dior, YSL, Bottega Venetta, կրունկով կամ միանգամայն տափակ մոդելներ ։

 

 

 

Փայլփլուն կոշիկներ, pulerov koshikner, paylun koshikner, palerՓայլփլուն կոշիկներ. թրենդ 2021-2022

Փայլիր, փայլիր, փայլիր… իսկ ո՞վ է ասել, որ ձմռանը միայն մուգ գույներ են պետք։

Prada, Isabel Marant, Dolce&Gabbana… ըըըըմ խենթանալ կարելի է։

 

 

 

 

Կապերով կոշիկներ. աշուն-ձմեռ 2021-2022Կապերով կոշիկներ

Դե ինչ, սա կարող է փոքրիկ լրացում լինել կոպիտ բոտինկաներին։

Կարելի է ասել, որ սա «ունիվերսալ զենք» է տարբեր կերպարների համար։

Կարող ես համադրել ցանկացած ջինսի և վերարկուի հետ, կրել երեկոյան զգեստով կամ տաբատով կոստյումի հետ օֆիսում, իսկ ավելի համարձակների համար՝ ամբողջովին կաշվե լուք։

Կարող ես դիտել Simone Rocha-ի, Tod’s-ի, Philosophy di Lorenzo Serafini-ի հավաքածուները։

 

Կլասիկ կոշիկներԿլասիկա. աշուն-ձմեռ 2021-2022

Վերադարձ 1960-ականներից։

Այսպիսով, հաստ կրունկով բոտիլիոններ՝ սրունքի հատվածում նեղ և կլորացված քթով, նորից վերադարձել են պոդիում։

Հայտնի տներից Bora Aksu, Lanvin, Chloe.

 

 

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Ferfetch, կայքում;