Աշնանային վերարկուներ

Ճիշտ ընտրված վերարկուն հնարավորություն կտա քեզ ընդգծելու քո ոճը և կազմել քո աշնանային ընտիր կերպարը։

Այս սեզոնին ակտուալ են կաշվից, ուղտի բրդից, տրիկոտաժից, վելվետից և քաշեմիրից վերարկուները:

Գունային գամմայում սահմանափակումներ չկան, սակայն ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել բնական` բնությանը մոտ գույներ։

Աշնանային վերարկուն, Ակտուալ մոդելներ 2021-2022, verarkuner, ashnanayin palto, пальто,

Միլիտարի ոճով վերարկուներՄիլիտարի ոճով վերարկուներ, տ օրիգինալ և ակտուալ վերարկուներ, shinel, vayenni vererku, шинель

Դիզայներները վերցնելով այս ոճից տարբեր դետալներ` ուսադիրներ, ոսկեգույն ընդգծված կոճակներ, վրադիր մեծ գրպաններ, ստացել են շատ օրիգինալ և ակտուալ վերարկուներ, որոնք հիշեցնում են սպայական շինելներ (սպայական վերարկու):

Սակայն այս ամենի հետ մեկտեղ վերարկուներին կանացիություն են հաղորդում քարերով գոտիները, կապիչները և էլեգանտ ժապավենները։

 

Կոկոն վերարկու, verarku kokon, aktual model, trend 2022Կոկոն վերարկու

Այս սեզոնի նորությունն է կոկոն վերարկուն։ Այն շատ հետաքրքիր ձևածք ունի և մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում։

Ոճաբաններ էլ իրենց հերթին ցուցադրությունների ժամանակ շատ տարբեր ու ակտուալ ձևեր են ներկայացրել:

Դրանցից են միատոն, նորաձև պրինտներով, վառ և պաստելային գույների, մինչեւ ծունկը հասնող և ծնկից ներքև տարբերակներ։

 

Կեիպեր

Իսկական բում են բոլոր մոդնիցաների համար։ Պոպուլյար են կարճեցված տարբերակները, սիմետրիկ կոճակների շարքով։

Կեիպերը հրաշալի են գործնական, ամենօրյա և երեկոյան լուքերում։

Կեիպեր, keip, trendayin verarku,

 

Յուրահատուկ թևքերով վերարկու, aktual tevqerov verarku, aktual dzeverՅուրահատուկ թևքերով վերարկու

2021-ի աշնան նորություններից են յուրահատուկ թևքերով վերարկուները։ Օրինակ` «զանգակ» ձևի թևքեր կամ երկարեցված լապտերիկ (фонарик):

Մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև կարճացված թևքերով` ¾ վերարկուները։ Այս վերարկուն էլեգանտ է և շատ կանացի՝ երկար ձեռնոցների հետ։

 

 

 

Իջեցված ուսագծերով մոդելներ

Այս մոդելը, անխոս, շատ հետաքրքիր է նայվում՝ կազմվածքին տալով գեղեցիկ կլորիկություն, կանացիություն և նրբություն։

Իհարկե այս մոդելները իրենցից ներկայացնում են օվերսայզ տարբերակներ։

Իջեցված ուսագծերով մոդելներ, Իջեցված ուսագծերով վերարկունե

Ինչ մոդելի վերարկու էլ որ ընտրես, հիշիր՝ այն տալիս է ավարտուն, վերջնական տեսք քո կերպարին:

Ձեզանից յուրաքանչյուրը կարող է էքսպերիմենտներ անել իր իմիջի հետ, հատկապես, որ դիզայներները առաջարկում են տարբեր ձևածքներով վերարկուների մեծ տեսականի ։

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես: