Նախորդ հոդվածում քննարկեցինք թրենդային հագուստները, որոնք ներկայացված են Zara-ի նոր հավաքածուում։
Ընտրանին բավականին մեծ է և հաստատ կգտնի իր սպառողին։
Սակայն հագուստից զատ այստեղ ներկայացված են թրենդներին համապատասխան կոշիկներ և ակտուալ պայուսակներ։
Այս հոդվածում կներկայացնեմ նոր սեզոնի կոշիկները և թե ինչպես դրանք կրել։ (Քո տարբերակներին կսպասեմ իմ ինստագրամյան էջում` Fashion_Alphabet_Arm)
Այս տարի հավաքածուն լեցուն է ֆանտաստիկ գույներով` ֆուկսիա, նեոնային դեղին, նեոնային կապույտ, կարմիր և այլն։
Թրենդային կոշիկներ Zara_ում
Բոտիլոններ և բատինկաներ
Ակտուալ մոդելներ` նեոնային դեղին, նեոնային կապույտ, կաշվից, էկո կաշվից, կոմբինացված տարբերակներ, հաստ կրունկով, «շպիլկա», տանկետկայով… բոլոր հնարավոր տարբերակները քեզ համար։
Կտորից կրունկով տարբերակները նախընտրելի են զգեստների կամ միդի կիսաշրջազգեստների հետ, վերևում օվերսայզ սվիտերով իսկ ավելի ցուրտ եղանակին տրենչ կամ աշնանային օվերսայզ վերարկուով։
Բատինկաներն ամենօրյա լուքի համար կարող ես կրել ջինսերով և օվերսայզ սվիտերով։ Նաև շատ ոճային է նուրբ, պաստելային տոների զգեստով` մանր ծաղիկներով։
2021-2022- ի թրենդներից է կովբոյական ոճը։ Եվ այս թրենդից ելնելով՝ Zara-ի հավաքածուում մեծ է կովբոյական ոճով կոշիկները։
Երկարաճիշ կոշիկներ
Ինչպես գիտենք նորաձևություն է վերադարձել տանկետկան (պլատֆորմայաձև կրունկը) և Zara-ի հավաքածուում սա նույնպես ակտուալ է ու կիրառելի շատ մոդելներում։
Հավաքածուում առկա են ինչպես կաշվե, այնպես էլ էկո կաշվից տարբերակներ. կախված, թե որ գնային սեգմենտ է գրպանիդ համապատասխան։
Ակտուալ է դարձել 2000-ականներից մեզ հայտնի թրենդը` տաբատը երկարաճիտ կոշիկի ներսում դրված տարբերակը։
Կարող ես օգտվել այս թրենդից։ Պարզապես հետևիր գունային գամմային, այլապես տպավորություն կստեղծվի, թե ոտքերդ կիսված են։
Օրինակ կարող ես ընդրել սև երկարաճիտ կոշիկներ և սև տաբատ։
Նաև համադրել կարող ես կաշվե շորտերի և կիսաշրջազգեստների հետ։
Բոտֆորտներ
Միանգամից աչք են ծակում նեոնային կապույտ գույնի բոտֆորտները։ Ավելի պրակտիկ գույներ նախընտրողների համար առկա է նաև սև գույնը։
Գեղեցիկ են նայվում կիպ գրկող զգեստների, թեթև, եթերային կտորից զգեստների, կաշվե շորտերի ու օվերսայզ սվիտերի հետ` վրայից վերարկու։
Սա հարմարավետության խորհրդանիշն է ինձ համար։ Եվ, ի ուրախություն ինձ, նոր հավաքածուում ընտրության լայն հնարավորություն կա։
Կարելի է ասել, որ սպորտայի կոշիկները համադրվում են գրեթե յուրաքանչյուր իրի և գրեթե յուրաքանչյուր ոճի հետ:
Լոֆերներ
Էլեգանտ և միևնույն ժամանակ հարմարավետ։
Տաք աշնան քո ուղեկիցը գործնական հանդիպումների, օֆիսային լուքի կամ կլասիկ հագուստի հետ. իդեալական տարբերակ, երբ սակայն բարձրակրունկները քեզ համար չեն։
P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։
Նկարներում պատկերված թրենդային իրերը կարող եք գտնել Zara կայքում:
Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ
Հաճախ դիտված գրառումներ
[quads id=7]
Stay connected