Դիզայներները մեզ համար արդեն պատրաստել են նոր սեզոնի թրենդները` սկսած հագուստից, մինչև աքսեսուարներ։

Այսօրվա հոդվածում կխոսեմ իմ կողմից շատ սիրված մասս մարկետային բրենդներից մեկի` Zara-ի մասին։

Իմ անձնական փորձից ելնելով կարողեմ ասել, որ Zara բրենդի հագուստներն առանձնանում են իրենց բարձր որակով և հարմար գներով:

Այստեղ կարելի է ասել, որ որակը գնից բարձր է և այդ իսկ պատճառով այս բրենդի հավաքածուները շատ մեծ արագությամբ գնվում են ամբողջ աշխարհում։

Հավաքածուն ինչպես միշտ ունիվերսալ է։ Այստեղ առկա են թե’ բազային, և թե’ տարբեր առիթների համար նախատեսված հագուստներ և աքսեսուարներ։

Այս հոդվածում կխոսեմ հագուստների մասին և 5 կարևոր իրերի մասին,

որոնք կարող ես աչքի տակ վերցնել և  ինչու ոչ, գնել այս սեզոնի համար։

 

Ի՞նչ գնել Zara-ից

 

Աշնանային վերարկու և տրենչԱշնանային վերարկու, տրենչ

Յուրաքանչյուր նորաձև աղջկա արսենալում պետք է լինի բրդից որակյալ վերարկու։

Սա կլասիկա է, որը հանդիսանում է նար բազային զգեստապահարանի առանցքային տարրերից մեկը, և հետևաբար երբեք դուրս չի գալիս մոդայից։

Zara-ում կարող ես գտնել տարբեր գույների, միատոն, պրինտներով վերարկուների զանազան ձևեր։ Օվերսայզ կամ ընդգծող` ընտրությունը քոնն է։

Իսկ տաք աշնանն ամենօրյա լուքդ կարող ես կազմել տրենչի օգնությամբ։ Այն ունիվերսալ իր է, որը կարող է համադրվել ամեն ինչի հետ` և’ ջինսերի, և’ սպորտային կոշիկների, և’ զգեստների, և իհարկե, կոպիտ բատինկաների։

Ամենապրակտիկ գույներից են բեժը, խակի գույնը, մուգ կապույտը և սևը։

 

Պիջակներ, ժակետներ, բլեյզերներՊիջակներ, ժակետներ, բլեյզերներ

Zara-ում սրանք մի ուրիշ բարձրության վրա են։ Այս կատեգորիան հաստատ կգոհացնի անգամ ամենաքմահաճ մոդնիցաներին։

Այստեղ ներկայացված են ֆանտաստիկ բազմազան տեսականի. սկսած կլասիկ մոդելներից, մինչև ատլասից և տարբեր պրինտներով տարբերակներ։

Առավել գրավիչ և էսթետիկ են նայվում տվիդից մոդելները, որոնք կերպարին հաղորդում են Շանելի շունչը:

Եվ եթե համադրես նույն կտորից կարճ կիսաշրջազգեստի հետ, որը ևս առկա է հավաքածուում, ապա կստանաս կերպար ալյա Շանել։

Իսկ որպես առանձին հագուստ տվիդից ժակետը կարող ես համադրել ջինսերի ու կոպիտ բատինկաների հետ։

Ի՞նչ գնել Zara-ից

ԶգեստներԶգեստներ

Կարելի է ասել՝ սա առանձին թեմա է Zara-ում։

Կարող ես գտնել ամենամինիմալ, ամենապարզ մոդելներից, մինչև տոնական դիսկերով (пайетки) տարբերակներ: Իմիջիայլոց դիսկերը այս սեզոնի գլխավոր թրենդներից են:

Այս սեզոնի հավաքածուում բարակ ուսակապերով զգեստների շատ տարբերակներ կան:

Դրանք կարող ես կրել աշնանը՝ տակից հագնելով լոնգսլիվ կամ վադալազկա, համադրել բոտֆորտներով և վրայից՝ տրենչ կամ վերարկու (որը կարող էր լինել մի քանի չափս մեծ՝ օվերսայզ տեսք տալու համար):

Եվ, իհարկե, զգեստ վերնաշապիկներ` սրանք իսկական must- have են։

 

Բաճկոններ, ժիլետներ, բոմբերներ

Կաշվե, ջինսից, վելվետից… կարճ, երկար… ընդգծող, օվերսայզ… Ընտրանին մեծ է։

Տաք աշնանը կարող ես ընտրել ժիլետկա։ Օրինակ` կաշվե ժիլետ կամ կարճ ջինսից բաճկոն։

Հիանալի տարբերակ է նաև կաշվե բոմբերը։

Կարող ես համադրել ջինսերի և կոպիտ բատինկաների հետ և պաստելային գույների ծաղկավոր զգեստների հետ։

Բաճկոններ, ժիլետներ, բոմբերներ

ՎերնաշապիկներՎերնաշապիկներ

Այս սեզոնի հավաքածուում առկա են ինչպես բազային կլասիկ վերնաշապիկներ` սպիտակ, բաց վարդագույն գույների մեջ, այնպես էլ օվերսայզ, հետաքրքիր լուծումներով` օրինակ մեծ օձիքով, որն այս տարվա հիթային մոդելներից է։

Կան նաև պրինտներով տարբերակներ։

Դե ինչ սիրելիներս հույսով եմ, որ մի փոքր օգնեցի ձեզ կողմնորոշվելու և հպանցիկ ինֆորմացվելու Zara բրենդի նոր հավաքածուի մասին։

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նկարներում պատկերված թրենդային իրերը կարող եք գտնել Zara կայքում:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :