Հարսանյաց տենդենցները: Ի՞նչն է հիմա ակտուալ

Հարսանիքը պետք է դառնա քո և քո կեսի անմոռանալի օրերից մեկը։

Հետևելով մի քանի տենդենցի՝ այդ օրը կարող ես դարձնել էլ ավելի հետաքրքիր, ակտուալ ու թրենդային։

Ha8saniq, harsanekan xnjuyq, trend, harasanekan trendner, harsi shor, zհարսանիք, ամուսնություն, պսակադրություն, ինչ զգեստ ընտրել, հարսանեկան տթենդներ, հարսանեկան թռենդներ, հարսանեկան տենդենցներ, հարսի շոր, հարսի զգեստ, պմջույք, ռեստորան, հարսանեկան խնջույք

 

 

Ահա մի քանի կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել կազմակերպչական աշխատանքներում։

 

Հարսանիքի ֆորմատը

 

📌 Փոքր (камерные) հարսանիքներ։

Սա հարսանեկան արարողությունը հարմարավետ մթնոլորտում անցկացնելու հիանալի տարբերակ է։

 Այս դեպքում հարսն ու փեսան իրենց տոնը կիսում են միայն ամենահարազատ մարդկանց հետ։ Հյուրերի օպտիմալ քանակը 20-25 հոգի է։  Նման քանակը թույլ է տալիս ընտրել ցանկացած ֆորմատ` սկսած կլասիկ էլեգանտ հարսանիքից՝ ռեստորանում, մինչեւ թույն փարթի՝ տանիքում։

 

📌 Շփումը շարունակում է մնալ գլխավոր ակցենտը։

Հարսանիքի ֆորմատը դարձել է ավելի կենդանի և պլաստիկ։

Հարսանյաց տենդենցները: Ի՞նչն է հիմա ակտուալ

📌 Հարսանեկան ավանդույթներ։

Զույգերը նորից կարևորում են ավանդույթները և սիմվոլիկ դետալներ են ավելացնում իրենց խնջույքին։ Սակայն խոսքը չի գնում ամբողջովին միայն ավանդույթներին անցնելու մասին։

Սա ավելի շատ ժամանակակից կոլորիտով համեմված ավանդույթներ են` անձնական կամ զույգերի ընտանեկան։

Ավելի ակտուալ է դառնում նաև ազգային էլեմենտների օգտագործումը հագուստում՝ տարազի դետալներով և ավանդական զարդերով հարսանյաց զգեստներ կամ, առհասարակ, հենց տարազային հագուստով հարսի պարը պարելը ։

Ինչ խոսք, այս ամենում մեծ ներդրում ունի Սիրուշոն՝ իր Պռեգոմեշ բրենդի հատուկ հարսիկների համար նախատեսված ԳՈԶԱԼ զարդերի շարքով:

Հարսանյաց տենդենցները: Ի՞նչն է հիմա ակտուալ

📌 Հարսանիք բացօթյա տարածքում։

Տարածքի ընտրությունը ամենաբարդ հարցերից է, երբ պատրաստվում ես հարսանիքի։ Կարելի է ասել՝ խնջույքի հաջողությունը, դրա մթնոլորտը և հյուրերի տրամադրությունը 60%-ով կախված է հենց սրանից։

Քաղաքից դուրս տարածքները միայն թրենդ չեն, այլ հնարավորություն կտրվելու քաղաքի եռուզեռից և հաճույք ստանալ մաքուր օդում։

Սակայն եթե  ձեր հարսանիքը քաղաքում է, ապա կարելի է ընտրել, օրինակ, լոֆտ, որը ելք ունի դեպի տանիք։

Առհասարակ փակ տարածքում խնջույք կազմակերպելիս հնարավորության դեպքում ընտրիր բարձր առաստաղով վայրերը։ Այստեղ ավելի շատ է օդը և տարածությունը, կարելի է գեղեցիկ օգտագործել առաստաղը զարդարանքների համար։

Ha8saniq, harsanekan xnjuyq, trend, harasanekan trendner, harsi shor, zհարսանիք, ամուսնություն, պսակադրություն, ինչ զգեստ ընտրել, հարսանեկան տթենդներ, հարսանեկան թռենդներ, հարսանեկան տենդենցներ, հարսի շոր, հարսի զգեստ, պմջույք, ռեստորան, հարսանեկան խնջույք

 

📌 Հարսանիքփարթի։ Հարսանիք-փարթին վերջին ժամանակների թրենդներից է։

Սա ազատ հարսանիքի ֆորմատ է, որտեղ զույգերը կարող են ուշադրություն դարձնել բոլոր հյուրերին՝ առանց հարկադրելու նրանց որևէ գործողության կամ շոուի դիտման։

 

Հյուրերի մասին հոգատարությունը

Բացի նրանից, որ հարսանիքը զույգերի ներքին աշխարհի արտացոլումն է, այն առիթ է, որի ժամանակ հարազատները շփվում են միմյանց հետ։

Ժամանակակից զույգերի համար կարևոր է, որպեսզի հարսանիքի ժամանակ լինեն ինտերակտիվ զոնաներ` վիդեո խաղեր, սեղանի խաղեր, քվեստներ, որոնք հնարավորություն են տալիս հյուրերին միմյանց հետշփվել։

Հարսանիքի ժամանակ առանձնացնում են մի քանի զոնաներ` ֆոտո, լաունջ զոնա, ինչպես նաև ինտերակտիվ զոնա հյուրերի համար` օրինակ տարբեր դեգուստացիաներ կամ բառեր։

Քանի որ հարսանիքը գնալով դառնում է ինդիվիդուալ և դեպի շփումն է ուղղորդվում, ապա հյուրերի հանդեպ ուշադրությունն էլ ավելի է մեծանում։

Թրենդ է դարձել հյուրերին տրամադրել Welcome bag-եր` աքսեսուարներ, որոնք կարող են պետք գալ հարսանիքի ժամանակ` անձրևանոցներ, հովհարներ, պլեդներ կամ հողաթափեր, որոնք հաստատ պետք կգան ակտիվ պարերից հետո։

Ha8saniq, harsanekan xnjuyq, trend, harasanekan trendner, harsi shor, zհարսանիք, ամուսնություն, պսակադրություն, ինչ զգեստ ընտրել, հարսանեկան տթենդներ, հարսանեկան թռենդներ, հարսանեկան տենդենցներ, հարսի շոր, հարսի զգեստ, պմջույք, ռեստորան, հարսանեկան խնջույք

 

Հոդվածի առաջին մասը Կարող ես կարդալ այստեղ:

 

Հետագա հոդվածներում կշարունակեմ կկսիվել հարսանյաց բոլոր ժամանակակից տենդենցների հետ՝ փորձելով օգնել ապագա հարսիկներին:

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :