Էնզիմային փոշի …կա՞ արդյոք կարիքը

Էնզիմային փոշին նախատեսված է մաշկը մաքրելու համար: Այն սպիտակ գույն ունեցող փոշի է, որի գլխավոր բաղադրիչը էնզիմներն են՝ բնական ֆերմենտները:

Այն հրաշալի մաքրում է մաշկը՝ վերադարձնելով առողջ գույնն ու փայլը:

Չնայած նրան, որ էնզիմային փոշին շատ խորն է մաքրում մաշկը, այն բավականին նուրբ է, ունի հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն:

 

Էնզիմային փոշին համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին: Այն հիանալի տարբերակ է զգայուն, պրոբլեմային մաշկի համար:

 

Ինչպե՞ս օգտագործել

Լվացվելու համար հարկավոր է շատ քիչ քանակությամբ փոշու վրա մի փոքր ջուր լցնել, ափերը շփել իրար և ստացված փրփուրով արդեն լվացվել:

Մաշկը շետազատելու համար քիչ քանակությամբ փոշին քսում եք խոնավ դեմքին, շրջանաձև շարժումներով 5-6 րոպե շփում մաշկն ու լվացվում:

 

Հիշեք՝ փոշին երկար ժամանակով չի կարելի թողնել դեմքին:

 

Քանի որ Էնզիմային փոշին հիանալի մաքրում է, ես այն ամիսը 2 անգամ օգտագործում եմ նաև գլխամաշկս մաքրելու համար. պարզապես փոշին լցնում եմ նոր լվացած մաքուր խոնավ մազարմատներին և մերսում:

Ինձ թվում է ավելի հաճախ կարիք էլ չկա այս պրոցեդուրան կրկնել:

 

Ինչ վերաբերվում է առհասարակ էնզիմային փոշու օգտագործման հաճախականությանը, ապա տարբեր մասնագետներ տարբեր կարծիքի են: Բնականաբար, եթե օգտագործում եք որպես սքրաբ, այն ավելի հազվադեպ պետք է օգտագործել, քան լվացվելու փրփուրի դեպքում է:

Ինչ ինձ է վերաբերվում, ես թե՛ որպես փրփուր, թե՛ որպես սքրաբ օգտագործում եմ շաբաթական 2-3 անգամ:

 

Այսպիսով, էնզիմային փոշին.

  • Խորը մաքրում է մաշկը՝ հեռացնելով ծակոտիներում կուտակված ավելորդ սեբումն ու շրջակա միջավայրի կեղտոտվածությունը:
  • Նրբորեն հղկում է մաշկը՝ հեռացնելով մահացած բջիջներն ու դեմքին վերադարձնելով առողջ գույնն ու փայլը:
  • Կանխում է գրգռվածության և բորբոքումների առաջացումը:

 

Դե ինչ, այսքանը

 

Շնորհակալություն, գեղեցկուհի… Մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։