Նորաձևության լեզուն։ Իրերը կոչենք իրենց անունով

Բարև իմ սիրելի հետևորդ, այսօր ուզում եմ խոսել իրերն իրենց անունով կոչելու մասին։

Հաճախ շոփինգի ժամանակ նկատում եմ, որ բոլորը կամ բլուզ են կամ «куртка», պիջակներ էլ կոստյում։

Եվ այս ամենից ելնելով՝ ուզում եմ բացատրել նորաձևության լեզուն։ Քանի որ յուրաքանչյուր հագուստ ունի իր անվանումը՝ օրինակ «բլուզը» կարող է լինել խուդի, տալստովկա և լոնգսլիվ ու դրանք տարբեր բաներ են։

Կամ տարբեր երկարություն ունեցող կարճ տաբատները տարբեր անվանումներ ունեն՝ կախված երկարությունից։

Եվ այսպիսով ժամանակն է տիրապետելու նորաձևության լեքսիկոնին, որպեսզի չընկնես անհարմար դրության մեջ։

Նորաձևության լեզուն։ Իրերը կոչենք իրենց անունով

Վերնազգեստներ

Տրենչ կարեր է ասել սա նույն պլաշն է, պարզապես մի քանի դետալներով` двубортный օձիք, մանժետների վրա կոճակներ, գոտի և այլն։

Բոմբեր կարճեցված, (շղթայով) բաճկոն` ներքևի և թևքերի հատվածում հաստ ռեզինով։

Կեյպ սրա մասին գրել եմ անցած տարի աշնանը, երբ դրանք այդ ժամանակ վերադարձան նորաձևություն։

Եթե բացատրեմ պարզ, ապա կեյպը անթև թիկնոց է, որը ինչ-որ տեղ նման է պոնչոյին։

 

Տաբատներ և շորտեր

Կյուլոտներ կարճեցված տաբատներ` որպես կանոն լայն, մինչ ծնկները կամ մի փոքր ներքև։

Ջոգերներ սպորտային տաբատ, որը ներքևում նեղանում է և ունի ռեզին։

Բերմուդներ սրանք երկարացված շորտեր են։ Իդեալական են կաշվից մոդելները։

Վելոսիպեդկաներ 2 բառով ասած` կարճ, գրկող շորտեր են՝ մինչև ծնկները։

 

Նորաձևության լեզուն։ Իրերը կոչենք իրենց անունով

Տալստովկաներ

Խուդի սա նույն տալստովկան է գլխարկով (կապիշոնով), մեկ-մեկ գրպանով։

Սվիտշոտ այստեղ չկա գլխարկ։ Սա հաստ տալստովկան է, վիզը կլոր բացվածքով, իսկ թևերին՝ ռեզիններով։

Լոնգսլիվ Սրան հաճախ անվանում են երկար թևերով ֆուտբոլկա։

 

Կիսաշրջազգեստներ

Պլիսսե պարզ ասած ծալքերով կիսաշրջազգեստ։

Կիսաշրջազգեստ_բլեյզեր մինի կիսաշրջազգեստ կոճակներով, որը հիշեցնում է կոճկված պիջակ։

 

Ջինսեր

Կլյոշ այս տարվա գլխավոր թրենդներից մեկը։ Սրանք ծնկի հատվածից մինչեւ ներքև լայնացող ջինսերն են։

Պիչվորք հիմնական յուրահատկությունը կայանում է նրանում, որ կարված են տարբեր կտորներից ( նաև տարբեր գույնի կտորներից)։

Մոմ բարձր գոտկատեղով, ուղիղ իջնող ջինսեր։

Բոյֆրենդ ազատ` չգրկող, ցածր գոտկատեղով ջինսեր։

Նորաձևության լեզուն։ Իրերը կոչենք իրենց անունով

Պիջակներ

Однобортный պիջակի այս տեսակը հաճախ անվանում են ամերիկյան։ Սա մեկ շարք կոճակներով մոդելն է։

Բլեյզեր սա այն պիջակն է, որը կոստյումի մաս չէ։

Այն կարող է լինել ինչպես однобортный, այնպես էլ двубортный։ Հիմնական առանձնահատկությունը` ազատ ձևածք և վրադիր գրպանները։

Ժակետ մինչև գոտկատեղը հասնող կարճ պիջակ` հիմնականում ընդգծում է գոտկատեղը։

 

Տոպեր

Բրադիգան սա կրոպ-տոպի և կարդիգանի դուետն է։

Կրոպ-տոպ կարճեցված տոպ։

Բանդո տոպ, որը շատ նման է լողազգեստի կամ ուղղանկյուն տոպ է։

 

P.SԸնթերցիրԿԻՍՎԻՐ Քո կարծիքովիսկ ես 

կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ 

Եվ չմոռանաս պահպանել հոդվածը՝

 սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

                       Հետևիր նաև Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։