Իսկապես հնարավո՞ր է ազատվել սև կետիկներից և ունենալ մաքուր ծակոտիներ ընդամենը 3 քայլով:

ԱՅՈ, հնարավոր է…հիմա քեզ հետ կկիսվեմ իմ փորձով☺️

Քայլ 1

Ծակոտիները կողտոտվում և խցանվում են մաշկի արտադրած սեբումից: Բնականաբար, յուղոտ մաշկի դեպքում դա ավելի շատ է լինում, հետևաբար այս խնդիրն անհանգստացնում է հատկապես յուղոտ մաշկ ունեղոցներին:

Սովորական գելերը և լվացվելու փրփուրները հեռացնում են միայն շրջակա միջավայրի և կոսմետիկայի մնացորդների հետքերը: Որքան էլ տարօրինակ թվա՝ յուղը հեռացնում է հենց յուղը:

Եվ հենց այստեղ է մեզ օգնության գալիս հիդրոֆիլային յուղը. այն հրաշալիորեն մաքրում է ծակոտիները սեբումից:

Մաքուր ծակոտիներ 3 քայլով

Հիդրոֆիլային յուղի և դրա իմ սիրելի տեսակների մասին արդեն խոսել եմ, եթե դեռ չես կարդացեք, ահա հղումը  😉

Ծակոտիները շատ լավ մաքրում է նաև կոնժակ սպոնջը: Առհասարակ այն հիանալի է դեմքը մաքրելու համար:

Կոնժակ սպոնջի առավելությունների մասին նույնպես խոսել եմ, անպայման կարդա:

Հիդրոֆիլային յուղը ես մաքրում եմ դեմքս ամեն երեկո՝ անկախ այն հանգամանքից կոսմետիկա օգտագործել եմ, թե ոչ, իսկ կոնջակ սպոնջն օգտագործում եմ շաբաթական 3-4 անգամ:

Քայլ 2

Մաքրող դիմակներ…իհարկե, Ամերիկան չբացահայտեցի, բայց այդ դիմակները ես պարզապես չեմ քսում մաքուր մաշկիս:

Ծակոտիները լայնանում են տաքությունից:

Հենց այստեղ է թաքնված մաքրող դիմակների լավ աշխատանքի գաղտնիքը: Մինչ այն քսելը հարկավոր է կա՛մ գոլորշիով ծակոտիները լայնացնելկամ դա անելով տաք (ոչ շատ) / գոլ ջրով:

Նույնը վերաբերվում է և քթի համար նախատեսված կպչուն դիմակ-ժապավեններին: Դրանք հիանալի արդյունք են ապահովում, երբ ծակոտիները լայնացած են լինում:

Ամենալավը (համենայն դեպս իմ դեպքում) մաքրող դիմակն աշխատում է, երբ ես քսում եմ այն լոգանքից անմիջապես հետո:

Կարևոր է դիմակը լվանալուց հետո փակել ծակոտիները՝ օգտագործելով տոնիկ և խոնավացնող/սնուցող քսուք:

Մաքուր ծակոտիներ 3 քայլով

Քայլ 3

Ահա, սահուն կերպով եկանք 3-րդ քայլին: Մաքուր ծակոտիների համար անհրաժեշտ է օգտագործել սալիցիլաթթվով տոնիկ:

Նման տոնիկներ կան գնային տարբեր միջակայք ունեցող բրենդներում:

ԲԱՅՑ ոչ մի դեպքում չօգտագործեք դեղատնից գնած սալիցիլաթթվով լուծույթը, նույնիսկ դրա ամենացածր տոկոսը: Հակառակ դեպքում դուք ուղղակի կայրեք ձեր մաշկը:

Բացի այդ՝ չենք մոռանում նաև արևապաշտպան միջոցների մասին, եթե չենք ուզում պիգմենտային հետքեր ձեռք բերել:

Գիտեմ, շատերը լուրջ չեն վերաբերվում տոնիկներին: Հաջորդ նյութերիցս մեկը նվիրված է լինելու հենց տոնիկների կարևորությանը:

Մաքուր ծակոտիներ 3 քայլով

Վերջ, քայերը այս երեքն են: Միգուցեք սրանք ձեզ բանալ թվան, բայց հավատա, դրանք իսկապես օգոնւմ են, ուղղակի արդյունքը երևում է այս քայլերը սիստեմատիկ կատարելուց հետո միայն:

Հակառակ դեպքում հրաշքի սպասել պետք չէ 😉

 

Շնորհակալություն, գեղեցկուհի…Դե, մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։