Պրոբլեմային մաշկը և դիմահարդարումը. թոփ սխալներ

Ինչպես վերնագրից արդեն հասկացաք, այսօր խոսելու ենք դիմահարդարման մեջ ամենատարածված սխալներից:

ԲԱՅՑ

Այս քայլերը ԵՍ եմ համարում սխալ՝ ելնելով իմ անձնական փորձից և դիտարկումներից: Բնականաբար, դուք իրավունք ունեք չհամաձայնել ինձ հետ ☺️

Սկսեցինք…

Ամենատարածված և, թերևս, ամենաբարդ սխալը բարձր ծածկողականություն և դիմակի էֆեկտ ունեցող տոնային քսուքների օգտագործումն է առօրյայում:

Ինչու՞ է սա բարդ… որովհետև առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածներում:

Եթե հակիրճ, ապա այսպես մենք միայն վնաս ենք հասցնում մեր մաշկին, կամ ժողովրդական լեզվով ասած.  «Ունքը սարքելու տեղը աչքն էլ եք հանում» 😇

Լավագույն տարբերակը թեթև տեքստուրաներին և հատուկ պրոբմելատիկ մաշկի համար նախատեսված տոնային քսուքներին նախապատվությունը տալն է:

Թե ինչ տոնային քսուքներ եմ օգտագործում ակնեի և պոստակներ դեմ, կարող եք կարդալ այստեղ:

 

Անհրաժեշտության դեպքում կարելի է միայն կոնկրետ հատվածը քողարկել խիտ կրեմով, այլ ոչ ամբողջ դեմքը:

 

Գլխավոր սխալներից մեկը հիպեր անփայլ տոնային քսուքի ընտրությունն է, քանի որ բնական ֆինիշ ունեցող տոնայինը դեմքին կհաղորդի առողջ փայլ:

Իմ սիրելի բյութի բլոգերներից մեկն այս առիթով մի անգամ ասաց. «Հիանալի է ունենալ առողջ մաշկ, այլ ոչ հիանալի քողարկված մաշկ»

 

Հաջորդ «սխալը» սիլիկոնե պրայմերներ օգնագործելն է:

 Ինչու՞ եմ այստեղ սխալ բառը վերցրել չակերտների մեջ. որովհետև սա ոչ միշտ է սխալ:

Այս դեպքում կարելի է տվյալ պրայմերը մի որոշ ժամանակ անընդհատ քսել դեմքի որևիցե մի մասին և տեսնել, թե մաշկն ինչպես է արձագանքում դրան:

ԲԱՅՑ, կարևոր է չմոռանալ լավ մաքրել մաշկը՝ ծակոտիների խցանումից խուսափելու համար:

Հաջորդ սխալը դեմքի գույնին ոչ ճիշտ տոնային կրեմի ընտրությունն է: Ավելին՝ վարդագույն երանգ ունեցող տոնային ընտրելն է:

Վարդագույնն էլ ավելի կընդգծի պոստակնեի կարմիր հետքերը:

Հիմա կոսմետիկա արտադրող շատ ընեկերություններ առհասարակ իրենց գույների շարքից հանում են շատ վարդագույն երանգները:

Տոնայինի գույնն ընտրելիս հիշեք, որ այն պետք է համապատասխանի ձեր պարանոցի գույնին:

 

Պրոբլեմային մաշկը և դիմահարդարումը. թոփ սխալներ

 

Մյուս սխալը դեմքի ակտիվ կորեկցիա անելն է կամ մոդայիկ լեզվով ասած՝ կոնտուրինգը:

Եթե այդ հատվածներում ունեք բորբոքումներ և ակնե, ցանկալի է բաց թողնել այս քայլը: Ես խուրհուրդ կտայի նման պարագայում խուսափել նաև կարմրաներկ (румяна) օգտագործելուց:

 

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ սխալը ոչ ստերիլ ձեռքերով կամ չլվացած վրձիններով պրոդուկտը դեմքին քսելն է:

Հիշեք. վրձինները պետք է լվանալ ամեն օր՝ հատկապես, եթե ունեք ակտիվ բորբորքային պրոցես և ակնե:

 

 

Սա սխանելի իմ թոփ վեցնյակն էր: Հուսով եմ՝ շատ կետերում մենք համակարծիք ենք միմյանց հետ ☺️

Իսկ ակնեի իմ խնամքին, ավելի ճիշտ ակնեի դեմ պայքարի իմ բանաձին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

 

Դե, մինչ հանդիպում 😉

 

Անպայման հետևիր Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։

 

Շնորհակալություն, գեղեցկուհի