Ակտուալ աքսեսուարներ 2021. թրենդային ձևեր և գույներ. Նորաձև աքսեսուարների ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։

Ինչ խոսք, ճիշտ և գեղեցիկ ընտրված աքսեսուարն իդեալական լուքի կեսն է։

Ըստ իս, տեղին ընտրված աքսեսուարը մեզ դարձնում է գրավիչ և ոչ սովորական։

Կարևոր չէ, թե որ ոճն ես նախընտրում կամ որ ոլորտում ես աշխատում, կարևորն այն է, որ դա ընդգծի քո անհատականությունը։

Եվ այսպես, նորաձև են`

· Երկրաչափական պատկերներով զարդեր

· Մարգարտե զարդեր- ուլունքներ, ականջօղեր, մատանիներ։

· Բազմագույն ուլունքներ

· Թևնոցներ

· Արտահայտիչ, խոշոր շղթաներ և մեծ կախազարդեր։

· Զարդեր ծաղիկների տեսքով

· Զարդեր պայուսակի տեսքով

· Մազերի աքսեսուարներ

· Ձեռնոցներ

· Ջրի շշեր (սա այժմ ոչ միայն ուտիլիտար իր է, այլև նորաձև աքսեսուար

· Գլխարկներ

· Գոտիներ

Նորաձև աքսեսուարներ

Մոնոականջօղ և ասիմետրիկ ձևեր

Զարդերի միտումները զարգանում են ավելի դանդաղ, քան հագուստի նորաձևության շուկան և, ընդհանուր առմամբ, այն նոր սեզոն է բերում անցյալ սեզոնի թրենդները։

Դրանցից են՝ մոնոակաջօղերը և ասիմետրիկ հավաքածուները։

Հայտնի բրենդ Fendi-ն, համագործակցելով Chaos բրենդի հետ, ստեղծել է մոնոականջօղ զառի տեսքով` գցիր զառը և թույլ տուր, որ այն ընտրի քո այսօրվա լուքը։

monoakanjoxer, trendayin akanjoxer, Զարդեր

 

Ծովային մոտիվներ

Ծովափնյա թեթև մթնոլորտն առաջվա պես համարվում է շատ դիզայներների ոգեշնչման աղբյուրը։ Versace ներկայացրել է բրոշներ ծովաստղի տեսքով։

Ինչպես նաև նորաձև են համարվում բնական նյութերից զարդերը։

զարդեր, Ակտուալ աքսեսուարներ 2021

 

Ապարանջաններ

Ապարանջանները նույնպես մնում են զարդերի տենդենցների պիկում։

Victoria Beckham-ն իր մեծ կոլյե-ապարանջանով և հսկա արույրից օղակով կամ G տառով հսկա հյուսքը Givenchi-ից լիովին կարող են լինել միակ աքսեսուարը, որը պետք կգա այս սեզոնին։

Ապարանջաններ

Նորաձև աքսեսուարներ

Մարգարիտներ

Մարգարիտը պահպանել է իր շքեղությունը և այս սեզոնի թրենդներից է։

Simone Rocha-ի հավաքածուի իզյումինկան է դարձել մազերի համար նախատեսված բարդ հյուսվածքով մարգարտե ցանցը։

Մարգարիտներ

 

Լոգոմանիա

Այստեղ շեշտը դրված է բրենդի ճանաչելիության վրա։

Լոգոմանիա

 

Խոշոր ականջօղեր

Վերջապեեեեե~ս, ( բացեմ մի գաղտնիք, մեծ ականջօղերն իմ թուլությունն են։ Ու այսօր դրանք համարվում են թրենդային) ականջօղեր աչքի ընկնող չափերի և գրավիչ ձևերի, որոնք հաստատ աննկատ չեն մնա շրջապատի աչքից։

Խոշոր ականջօղեր 2021

Ակտուալ աքսեսուարներ

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել  Ferfetch կայքում և  Fashion Alphabet ինստագրամյան էջում: