Եթե դու էլ բացելով կոշիկների պահարանը մտածում ես, որ նոր կոշիկ է քեզ պետք, եթե կազմել ես բազային զգեստապահարան և ցանկանում ես բազային կոշիկներ, որոնք կհամադրվեն զգեստապահարանում առկա հագուստների մեծ մասի հետ,  ուրեմն ճիշտ հասցեով ես դիմել, քանի որ հիմա խոսելու եմ բազային կոշիկների մասին։

Բացեմ քեզ մի փոքրիկ գաղտնիք. կոշիկները իմ թուլությունն են։

Ես կարող էի գնալ հագուստ գնելու, իսկ վերադառնալ՝ նոր կոշիկները ձեռքիս։

Հիմա գրեթե ոչինչ չի փոխվել, բացառությամբ մի բանի. հիմա գնելուց մտովի վեր եմ հիշում զգեստապահարանիս պարունակությունը և, իհարկե, չեմ մոռանում, որ այն լինի իսկապես հարմարավետ։ Մի խոսքով փորձում եմ գնել բազային մոդելներ։

Բազային կոշիկներ ընտրելիս հաշվի առ, որ այն լինի կլասիկ մոդելի, նեյտրալ գույների մեջ, բնական կաշվից և բնական նյութերից։ Քանի որ այն հագնելու ենք մի քանի սեզոն։

Եվ իհարկե ամենակարևոր պայմաններից մեկը՝ այն պետք է լինի հարմարվետ։

Բազային կոշիկը հազվադեպ է կախված մոդայից, սակայն կարող է լինել մոդայիկ (քանի, որ մոդան կրկնվում է)։ Պետք չէ գնել մոդայի վերջին ճիչը բազայինի համար։

Աշնան բազային կոշիկներ

 

Կոշիկ լոդոչկաներ

Հավերժական կլասիկա։

Բեժ թե սև, կանաչ թե կարմիր, հեպարդի պրինտով թե գրադիենտով….. Ընտրիր ինքդ։

Yves Saint Laurent, Gianvito Rossi, Schutz, Jimmy Choo
Yves Saint Laurent, Gianvito Rossi, Schutz, Jimmy Choo- Ferfetch

Բալետկաներ

Դրսի հողաթափեր պետք է լինեն յուրաքանչյուր աղջկա պահարանում 😃

Գլխավորը համոզվիր, որ քո բալետկաներն առանց բանտիկների, ծաղիկների կամ պրյաժկաների են։

Եվ մի կարևոր հանգամանք. ընտրիր մի փոքր սուր քթով մոդել. այն ավելի գեղեցիկ է ցույց տալիս ոտքը։

aeyde, Camper, Stella McCartney
aeyde, Camper, Stella McCartney-Ferfetch

Բատինկաներ

Ցուրտ եղանակի գլխավոր կոշիկը։ Ոճային, հարմարավետ, կերպարին թեթև կոպտություն տվող և շատ պրակտիկ։

Chloe, Jimmy Choo, Fendi
Chloe, Jimmy Choo, Fendi-Farfetch

Ռեզինե ճտկավոր կոշիկներ

Այո, համաձայն եմ,  կան մարդիկ, որ այն ասոցացնում են լողավազան մաքրողի կոշիկների հետ։ Բայց նաև համաձայնիր, որ շատ հարմար են, երբ դրսում «ջրհեղեղ» է։

Անձրևային սեզոնը միշտ թելադրում է իր կանոնները։ Դրա համար մի զույգը հաստատ չի խանգարի։

Burberry, Diesel, Off-White
Burberry, Diesel, Off-White-Farfetch

Սպորտային կոշիկներ և կեդեր

Կոմֆորտը մեր ամեն ինչն է։ Մի անգամ գնահատելով սպորտային կոշիկը՝ դու այլևս չես ցանկանա բաժանվել նրանից։

Մեր Արսենալում պարտադիր պետք է լինի կոշիկ երկարատև զբոսանքների կամ սպորտով զբաղվելու համար։ Կարելի է ասել՝ առաջին օգնության իր։

Ավելի լավ է այն գնել հատուկ մասնագիտացված խանութներից, քանի որ եթե գնես ճիշտ սպորտային կոշիկ, այն կծառայի քեզ շատ երկար, և ոտքերդ նրանում չեն քրտնի ու չեն հոգնի։

Versace, Gucci, Balmain, Alexander McQueen
Versace, Gucci, Balmain, Alexander McQueen-Farfetch

Լոֆերներ

Շաաատ գեղեցկուհիներ են գնահատել կոշիկի այս տեսակը։ Դրանք իդեալական են ինչպես գործնական կերպարում, այնպես էլ ոճային են ամենօրյա հագուստի հետ։

By Far, Tommy Hilfiger, Valentino Garavani
By Far, Tommy Hilfiger, Valentino Garavani- Farfetch

Ճտկավոր կոշիկ

Ճտկավոր կոշիկներ… վերևի հատվածում մի փոք ազատ… իհարկե աշնանային։

Կարող ես ընտրել ինչպես բարձրակրունկ տարբերակը, այնպես էլ՝  տափակը։

Մի զույգ սև ճտկավոր կոշիկը բավական է, սակայն եթե դու նախընտրում ես ուրիշ գույներ, ապա նախապատվությունը տուր մոխրագույնին, մուգ կանաչին, շագանակագույնին և մուգ կապույտին։

Ճտկավոր կոշիկները կարելի է համադրել յուրաքանչյուր հագուստի հետ՝ ջինսերի, կիսաշրջազգեստների, մինի, միդի, մաքսի զգեստների, վերարկուների, բաճկոնների հետ։

Isabel Marant, Marni
Isabel Marant, Marni-Farfetch

Բոտֆորտներ

Ամենասեքսուալ կոշիկները բոկոտիկներից հետո։ Կարևորը՝ չափը չանցնել: 😉

Yves Saint Laurent, Karl Lagerfeld, Balmain
Yves Saint Laurent, Karl Lagerfeld, Balmain-Farfetch

 

P.S. ԸնթերցիրԿԻՍՎԻՐ Քո կարծիքովիսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով 

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Farfetch  կայքում: