Ինչպե՞ս «Ուզում եմ»-ը դարձնել «Կարող եմ»։ Որտեղից ձեռք բերել լյուքս իրերի անալոգները, առանց խղճի խայթի։ Բրենդներ առանց “բրենդային” գների

 

Ինչպես արդեն խոստացել էի նախորդ հոդվածում այսօր կներկայացնեմ լյուքսային բրենդների անալոգները։

Անալոգները – օբյեկտ (տեխնիկական լուծում), որի հիմնական առանձնահատկությունները համապատասխանում են այս կամ այն բանին և որոնք ծառայում են նույն նպատակին։

 

Ինչքա՞ն հաճախ եք ինքներդ ձեզ ասում «Դեռ սրա ժամանակը չէ»։

«Թանկ» տեսք ունենալու համար, պենք չէ ծախսել մեծ գումարներ։

Բավական է կարդալ այս հոդվածը, 😇 որտեղ կներկայացնեմ լյուքսային թրենդային իրերի մատչելի տարբերակները։

Այստեղ պետք է հիշել մի բան. միշտ չէ, որ մասս-մարկետը կարողանում է ապահովել 100% անալոգ։ Այստեղ բացի տեսքից պետք է հաշվի առնել նաև որակը։ Բայց և այնպես լավ որակի և ոչ թանկ հագուստը (պայուսակը, կոշիկը, աքսեսուարը) միանգամայն կարող է մրցել ու նաև հաղթել գին -որակ փոխհարաբերության մեջ։

Ոչ թանկ իրերի առավելությունն այն է, որ կարող եք փոխել սեզոնից սեզոն և այն չի հարվածի այդքան շատ ձեր գրպանին։ 😉

Մոդան փոփոխական է և փոքր բյուջեի դեպքում մասս-մարկետը կօգնի հետևել տենդենցներին՝ ծախսելով համեմատ քիչ գումար։

Իսկ ճիշտ կազմելով բազային զգեստապահարան՝ 2-3 սեզոնային իրերից, կթարմացնեք ձեր կերպարը, ինչում էլ կօգնի մասս-մարկետը։

Իսկ թե ինչպե՞ս և ի՞նչ ներառել բազային զգեստապահարանում միասին կվերլուծենք հաջորդ հոդվածներից մեկում։

Կա այսպիսի տեսակետ, որ մասս-մարկետային հագուստը սինթետիկ է, որն իր հերթին «չարիք» է։ Դա այդպես չէ։ Լյուքս կատեգորիայում նույնպես հանդիպում են սինթետիկ գործվածքներ։

 

Սինթետիկ գործվածքներից պետք չէ վախենալ։ Շատ դեպքերում դրանք ավելի լավ են և երկարաժամկետ։

Լավ արհեստական կաշվից պայուսակն ավելի երկար կարող է ծառայել, քան բնական կաշվից կարվածը:

Մասս-մարկետում կարող եք գտնել թանկարժեք ակտուալ իրերի լավ անալոգներ։ Այո, իհարկե, Դու կարող ես տարիներով գումար հավաքել, եթե դա քո երազանքն է, բայց որպես Քեզ նման Fashion աղջիկ արի միասին գտնենք լուծումներ որոնք կօգնեն լինել թրենդային հիմա ՝ ծախսելով անհամեմատ քիչ միջոցներ։

լյուքս իրերի անալոգները

Դույլ-պայուսակները չեն կորցրել իրենց ակտուալությունը այս սեզոնին

Գուչի պայուսակ, պայուսակ դույլ, պայուսակ վեդրո, Գուչի վեդրո, Gucci, Mango
Gucci, Mango

Այս ձևի դույլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրա հիմնական հատվածը շատ ցածր է, իսկ վերևում կտորից է և կապվում է վերևի հատվածում, այլ ոչ թե ներսում։

 

լյուքս իրերի անալոգները

 

Մյուլի, սաբո հյուսվածքով, հյուսվածքով մյուլի. Բոտտեգայի անալոգ, Bottega Veneta, Mango
Bottega Veneta, Mango

 

Եվ մեկ հիթ այս սեզոնի։ Հայտի Bottega Veneta-ի հյուսվածքով մյուլիները։ Անալոգը կարող եք գտնել Mango-ում։

 

լյուքս իրերի անալոգները

Լյուքսի անալոգ, տոպ, շոլկից տոպի անալոգ, Zara, Զառա, զառա, Altuzarra
Altuzarra, Zara

 

Եվ մեկ (ոչ 100%) անալոգ Zara-ից։


Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Farfetch, Mango և Zara հարթակներում:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը կայքի Քո անձնական էջում’ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։